Ֆուտբոլային հանրահայտ մեկնաբան Նոբել Առուստամյանի մատուցմամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանում Մոսկվայի «Սպարտակը» հնարավոր է հրաժարվի Կիրիլ Կոմբարովի, Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի, Սերդար Տակսիի ծառայություններից: Ըստ նրա, թիմը չէր ուզենա Կիրիլ Կոմբարովի, ինչպես նաև Դենիս Գլուշակովի հեռանալը, սակայն այս պարագայում որոշում կայացնողը թիմի մարզչական ղեկավարությունը չէ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ «Սպարտակին» արյան թարմ ներհոսք է պետք, մանավանդ որ այն արդեն քանի տարի անպտուղ ջանքեր է գործադրում առաջատարների շարք վերադառնալու համար: Հիշեցնենք, որ «Թերեքի» հետ վերջին խաղում «Սպարտակի» կազմում բացակայում էին Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը, սակայն դա էլ չօգնեց մոսկվացիներին խուսափելու պարտությունից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ